Մաթոն եւ Մաթոն
Վարդան Հակոբյան
Մաթոն ուզում է վեր կենալ, գնալ,Մաթոյի ճամփան փակում է մեկը,Մաթոն ուզում է նստել ու մնալ,Մաթոյի ճամփան փակում է մեկը,Մաթոն ուզում է երկինք սլանալ,Մաթոյի ճամփան փակում է մեկը...-Ո՞վ է մեկն այդ, չե՞ս ասի, Մաթո...-Իրենից բացի ո՞ւմ է նա տեսնում,Ինքն է անվերջ իր ոտքով ընկնումՄաթոյի առաջ, դա ինքն է՝ Մաթոն...