Մենարան Վարդան Հակոբյան

Մանկության ստվերներ

Վարդան Հակոբյան

Մայրս ասաց, որ ինձ գետից է հանել։ Ասացհենց այնպես,բայց ես հենց այնպես չէի լսում, այնքան, որդրանից հետո կանգնում էի մեկ-մեկ գետափինու ակնդետ հետեւում ալիքների քսփսոցներին,թվում էր, թե գետից չհանված երեխաների ձայն եմ լսում,մինչդեռ ջրից գլուխները հաճախ վեր տնկողձկնիկներն էին ինձխենթորեն ծաղրում, ինչպես ես կարող էի միայնձեռ առնել ինձ, երբ մայրս ինձ գետից դեռ չէր հանել։Ստվերների համար աշխարհը միայն անծայր օվկիանոս է,եւ նրանք քարի, թփի ու գետի վրայով միշտ անցնում են լողալով՝կախարդական նավակների պես կուլ տալով ամեն խութ ու արգելք։