Անխոս պահեր
Վարդան Հակոբյան
Հեռացար ու դարձար ավելի իմը։ Եսհարավ հասնելու համար հաճախ քայլերս ուղղում եմ դեպի հյուսիս։Ձեռքերդ արեւին պարզիր, կանգնիր կրծքաբաց, որ երկինքը գեղեցիկ լինի։Իմ բաժին պահերից ոչ մեկըտարվա օրերում չկա։ Ամեն ցավի մեջ մի ճրագավոր կա։ Եվթեեւ իմն է տառապանքս ամբողջովին, բայց ուրիշ է։Ձեռքդ դիր ծաղկին,որ նա խնկարկի։ Աշխարհն առանց մեղքի շատ մեղավորկլիներ։ Չքայլելը, թերեւս, խուսափել չէ սխալ քայլերից։Ինչո՞ւ ցավից չպարել մեկ-մեկ,որ ոտքի տակ հողը թեթեւանա։ Պառավ գինու ուշ արթնացած փոթորիկ եմ, եւքո աչքերին նայելիս՝ ես միշտ գեղեցկանում եմ։Մի աղջիկ ծիծաղում էտխրությանս մեջ, եւ այնպես գեղեցիկ է ծիծաղում, տեր Աստված,եւ այնպես սպանելով է ծիծաղում անաստվածն այդ։Բառերին, որ ասում եմ,ամբողջովին չեմ մասնակցում։ Չսխալվելու լավագույն պայմանը սխալվելն է։Ես ինձ կորցրի, որ կարողանամ գտնել եւ գնում եմ դեպի ամենուրեք։