Մենարան Վարդան Հակոբյան

Մեկն աշխարհից բացակայում է

Վարդան Հակոբյան

Բացակայում է մեկն աշխարհից։Նա, որ պիտի գար,գար հանկարծակիու անակնկալ,առանց նախնական խոսք ու պայմանի,ինձ հաներ ժամից մղձավանջային, տաներ ինձ, տաներու մերժել անգամ չկարենայի։Մեկն աշխարհից բացակայում է։Եվ երբ զանգում է իմ հեռախոսը,լսափողն անգամչեմ ուզում վերցնել...Միեւնույն չէ՞, թե ինչ են ասելու,միեւնույն չէ՞, թե՞ ով է ասելու,ուրիշ է, երբ դու համոզված ես, որաշխարհում չասված խոսքն ես լսելու։Մեկն աշխարհից բացակայում է։Օրվա գունավոր էկրանի վրաինչ-որ ազերիհավկիթի նման ներկված խոսքերի հանդես է բացել,ես, միեւնույն է, արդեն չեմ լսում,չեմ էլ անջատում հեռուստացույցը - իմ ցավը ոչ մի գույն չի վերցնում։Մեկն աշխարհից բացակայում է։Չերգվող բառերը իմ սրտին մոտ ենեւ ես սիրում եմայն աղջիկներին,որ ինձ չեն սիրում,ես միշտ ապրում եմ սպիների մեջ,վաղուց սովոր եմ նրանց մրմուռին.թող չհասնեմ ես,բայց հասնելու է իմ ճանապարհը։Մեկն աշխարհից բացակայում է։Առանց այդ մեկի դեռ մեծանում էահը ատոմի,իսկ Սերվանտեսը չի կարողանում բան հասկացնելիր Դոն-Կիխոտին,որ մեր ծիծաղում արցունքներ ունի - ոչ մի հոգսի մեջ չտարրալուծվող։Մեկն աշխարհից բացակայում է։Ո՞վ է՝ չգիտենք։ Ի՞նչ անուն ունի,չգիտենք դարձյալ։Լռում ենք եւ վերջ։Բայց ես տեսնում եմ շարժումը նրա,նա մոտենում է դանդա՜ղ, աստղաքա՜յլ՝փրկելու մեզ իր բացակայությանտառապանքներից՝ խոր ու բազմածալ։Մեկն աշխարհից բացակայում է։Ո՞վ գիտե, գուցեես եմմեկը այդ,կամ թե՝դու ես հենց։