Անծանոթ վայրկյաններ
Վարդան Հակոբյան
Երգում եմ եւ այն ժամանակ, երբ որ չեմ երգում։ Աևհա՝ երկիրն իմ։ Ցանկացած քարի մոմ վառիր,եւ քարը սկսում է Նարեկ արտասանել...Պապս մեռել է վաթսուն տարի առաջ, բայցմայրս ասում է՝ երեկ նրան տեսել եմ գյուղամիջումզրուցելիս, ձայնն էլ լրիվ իրենն էր։Եթե չեմ գտնում այն, ինչ չեմ գտնում, դա երբեքչի նշանակում,թե այլեւս չպիտի փնտրեմ։ Պահը անդարձվում է պահով։Մի ստվեր անընդհատ անցնում է գերեզմանոցով՝ «սիգարը»ատամների արանքում կիսաժպիտ սեղմած, եւձեռքը խփում է իր մյուս ձեռքին. «Ծափ։ Ծափ։ Ծափ»։Դեռ չի եղել ոչ մի ժամանակ, որ մարդոտք դնի ծանոթ վայրկյանի վրա. վայրկյանը երբգալիս է՝ անծանոթ է, ծանոթ է՝ երբ արդեն գնացել է։Ես ու իմ ուրվաստվերը հակապատկերներ ենք,միաժամանակ ե՛ւ գալիս եմ, ե՛ւ գնում։ Ես ու դու սկսվում ենք ծաղկից։