Մեղքի դռները
Վարդան Հակոբյան
Դու ասում ես, որ հոգին ավելին չէ, քան մարմինը, դու ասում ես, որ մարմինըավելին չէ, քան հոգին, բայց հոգին ուտում է մարմինը, Ուիթմեն, սիրելիս։Իսկ մեղքի դուռը՝ ե՞րբ է փակ եղել։ Երբ ես սիրում էի մի աղջկա, նրան նայելիս՝ չէի տեսնում, միշտ տեսնում էի միայն թռչուններ, շատ թռչուններ։Բանտաճաղեր՝ ձեւավորված արվեստով գոթական,ճչում է բառը։ Բոգդան Ջանյանը տխուր Ղարաբաղ է։ Եվ ծլում է մի ծաղիկ՝ հողոտվածժանգի մեջ փշալարերի։ Երբ դու ինձչես լքում այլեւս, ես ինձ չափազանց լքված եմ զգում։Անվերապահ չեմ ընդունում ոչ մեկին։ Բառն ընդամենն ինքն իրդուռն է միայն, ինչքան պիտի ներս գնաս, որ հասնես բուն մտքին։Աշխարհում ոչ մի կին վերջնականապես դեռ չի համբուրվել։ Իսկ երբտղամարդը տանջանքի մեջ է՝ կինն առավել գեղեցիկ է ու անտանելի։Առանց քամու՝ ծառը շարժվում է։ Առանց քայլերի ճամփան ընթանում է։ Ծնվում էմանուկը՝ համբույրից առաջ։ Ներել՝ երբ անհնարին է ներել։ Քայլել՝ երբ անհնարին էքայլել։ Ես քեզ չեմ լսում՝ երբ լսում եմ եւ չլսելուս մեջ (քո ձայնում)կա մի բան, որ ոչ ոք դեռ չի ասել ինձ։ Եվ ես տխուր եմ ավելի, քան եթե տխուր լինեի։Մեղա՜, Տեր, հազար մեղա... Մայրերն են իրենց որդիների առաջին թշնամիները, եւինչպիսի գորովանքով, սիրով, տառապանքով, համբույրներով են նրանք մահվանկամ սպանության համար աճեցնում իրենց ձագերին՝ օր-օրի շտապելով։ Միմեղեդի ծվարել է թռչնի դատարկ բնում, մասրենու փշերից ու մառախուղից ներս։Անրջամեռ դադար։ Եվ ահ ու սարսափ է ապրում, երբ հանկարծ մարդու է հանդիպումՇոպենհաուերը, բայց գորովանքով է միշտ դիտում իր նկարը. «Ես այն ձեռք եմբերել, որպեսզի նրա սուրբ պատկերի համար մատուռ կառուցեմ»։ Անհամաձայնմայրամուտ։ Մութը իջեւանատունն է աստղերի։ Այս երեխան այնքան է անմեղ, որ եթե թեւերը բացի՝ կարող է թռչել։Այնուամենայնիվ, ինչ կա տիեզերքից այն կողմ, ուր ոչինչ չկա։ Թող ինձ ներենբոլոր այն ճանապարհները, որոնցով չեմ անցել։ Եգիպտական սֆինքսը՝ Քեֆրենիդեմքով, ծանր նստել է գրասեղանիս վրա։ Գերեզմանոցում արածող ձիուն ինչու է թվում, թե իր խրխնջոցը հասնում է տիրոջը, որի վրա խոտ է բուսել։Եվ հոգին ավելի հոգի է, քան հոգին, եւ մարմինը ավելի մարմին է, քան մարմինը։ Եվտխրում է սերը, որ ինքը չկա։ Եվ ծառը, որ անասելի մենակ էճամփի եզրին, ինքը չէ ծառը։ Իսկ տիեզերական խավարի մեջ ոտքերս ավելացնում են(բացելով հանդերձ) առեղծվածները հեռվի։ Ներհուն հայ, Ուիթմեն, սիրելիս։