Մթան քայքայումը
Վարդան Հակոբյան
Չգիտեմ՝ երգողն ո՞վ է՝ երբ մենք երգում ենք,որովհետեւ բառը, դա հենց ինքն իր երգն է։ Թեեւ մենք ենք քայլում, բայցմիակ ճանապարհորդը ժամանակն է, իսկմեր ամեն հայացք՝անհասկանալի գաղտնագրություն։Մութը կապար է,ավելի ճիշտ՝կաղապար։ Բառը մթան քայքայումն է։(«Մեր ներքին մարդը շատ է փչացած». Հովհ. Թումանյան)։Տիկին տխրուհին գեղաձեւում է գիշերները։ Աչքերիաստղաբաշխություն,հավերժության անսուտ ու չխունացած խոստում։Աշխարհում արեւածագն ամենից շատ դիտում եներեխաները։ Շառլ Հինգերորդը, ասում են,քսան տարի անցկացրել էմիայն դագաղում պառկած:Տեսունակ խավար։Դժվարատար երազ։Ճանապարհը, որն արդեն անցել եմ, այլեւս ճանապարհ չէ,հիշողություն է ապագայի,ճանապարհն այն է, ինչը դեռ չի գնացվել։Մասիսների ձյունը ճերմակ ճիչ է`առ երկինքը հայոց:Չգիտեմ՝ երգողն ո՞վ է՝ երբ մենք երգում ենք։ Որովհետեւ բառը չի հանդուրժում անգամ խոսողի միջնորդությունը, եւ մենք լսում ենք միայն ձայնը, որ գալիս է անիմանալի խավարից։