Մենարան Վարդան Հակոբյան

Մթին լույս

Վարդան Հակոբյան

Պայմանական են խոտը, ծաղիկը, քարը։Պայմանական են մեր բաժանումներըեւ, ինչ խոսք, նաեւ մեր հանդիպումները։Եվ ամենևամեն ինչ այս արեւի տակ։Լույսը մութի նախորդն է, անշուշտ,եւ, անշուշտ, նաեւ՝ իրավահաջորդը։Մութը լույսի նախորդն է, անշուշտ,եւ, անշուշտ, նաեւ՝ իրավահաջորդը.եւ այսպես՝ անվերջ, շարունակաբար։Դու հյուսեցիր մի զամբյուղ՝ շիվեր հիշեցնողօձաձագերով սիրուն, խլվլտացող,նրանում աճեցրիր Հոգեծաղիկն անմահական սիրոու մի գեղեցիկ օր, լույսի ու մութի միջով, բերեցիր ինձ նվեր։