Մենարան Վարդան Հակոբյան

Մի բուռ ջուր

Վարդան Հակոբյան

Մի բուռ ջուր եմ ես առնում ափիս մեջ. -արցունքից ծարավ աչքեր են հոսում,կապույտը քարում քնած աղբյուր է,ծովը գետնիվեր լեռն է բարձրանում,եւ Նոյն ելնում է նոր նավարկության։Ես մի բուռ հուր եմ առնում ափիս մեջ. -մեհյանում բոցն է պարում հեթանոս,անձեռակերտ է երազը հոգու,ձեռքով չես բռնի Քուչակի տողը,եւ արեգակը Վահագնի քույրն է։Ես մի բուռ հող եմ առնում ափիս մեջ. -տունը իմ մանկանց թեւերն է մտնում,Ավոյի քայլքից սուզվում են լեռներ,սրի հարվածն է դեռ ծլում դաշտում,եւ մեզ չի լքում Ավարայրը մեր։Ես մի բուռ լույս եմ առնում ափիս մեջ. -մագաղաթը բաց էջ է խաչքարի,խողխողված ճամփան ուղի է փնտրում,հուշարար ցավի զավակներ ենք հեգեւ, միեւնույն է, մենք հասնելու ենք...