Մի տղայի աչք իր վրա
Վարդան Հակոբյան
Մի տղայի աչք իր վրա,Մի տղայի սիրտ իր վրա,Մի տղայի սեր իր վրա,Մեծանում է մի աղջիկ։Անտեղյակ իր տված եռքին,Անտեղյակ իր տված վերքին,Անտեղյակ իր տված երգին,Մեծանում է մի աղջիկ։Որպես արեգ՝ դեռ չծագած,Որպես տարերք խենթ ու անանց,Որպես լեռան նժույգ անսանձ,Մեծանում է մի աղջիկ։Զուր է ընկնում շյուղը ծառի,Հուր է ընկնում սիրտն աշխարհի,Սեր, աչքդ լույս, լինի բարի,Մեծանում է մի աղջիկ։Երազներ են ընկնում ելնումՎազվզում են դաշտի միջին։Երազները տուն են դառնում,Մեծանում է մի աղջիկ։