Մինչեւ հիմա
Վարդան Հակոբյան
Մինչեւ հիմաՃամփաները քայլել են միշտ Ձյուն շալակած։ Ո՛ւ հոգնած են,Ո՛ւ քրտնած են ճամփաները։ Ձյունը հոսում, Հեռանում էԳիժ առվակի անհաշտությամբ...Ազատ շունչ են քաշում փորձված Ճամփաները.Նայում դեպի կողմն արեւիՈւ սրբում են քրտինքն իրենց։ Եվ ժպտում են, Ժպտում բարի։Նրանց շոյող ժպիտներում,- Այրվո՜ղ-այրող Կրակի պես,-Թրթռանքը կա աշխարհի...