Մոլագարները կամ կրկնակի մենություն
Վարդան Հակոբյան
Համատարած խավարում ինձ որոնում է վառվող մի մոմ,բայց դեռ չենք հանդիպել։Անհասանելիիհրավերք։ Իսկապես՝ ինչից է ամեն ինչը։Ես հորինում եմ կրկնակի մենություն։Անհայտ՝ լույսիասպետականություն։Եվ ծաղիկը շատ ավելի իմաստներ ունի, քանունի։ Սրտմտում էհույսը։Աչքեր՝ ծարավի վրա։Բորխեսը քայլում է Բորխեսի հետ՝ առանց«երբ»-ի եւ «որտեղ»-ի։Ուշ աշնան քամին՝ պառաված աղջիկ,բերանացի վերհիշում էնախընտրական տիրադները հնացած աֆիշների։Օկկամի ածելիներ՝օրվա աչքերում,մռութը ջրերին երկարած ամպի մեջ։Լեզվի տակ հալվող քարեր՝ պարզ ու անհրովարտակ.1.«Հավատում եմ, քանի որ անհեթեթ է» (Տերտուլիանոս)։2.«Ապրիր վտանգի մեջ» (Նիցշե)։3.«Հին տեսությունների կողմնակիցները չեն վերահամոզվում,նրանք պարզապես մահանում են» (չեմ հիշում՝ ով)։Իսկ մեկն էլ (4.) կարծեմ՝ Կանկեն, համառում է անվերջ, թեԼենինի, Ստալինի, Նապոլեոնի եւ Հիտլերի հասակը չէր անցնում163 սմ-ից.հետո ի՞նչ։ Իսկ եթե անցնե՞ր։ Իբրեւ թե՝ չափո՞ղն ով է եղել։Միամիտ է ամեն «ինչու», անսահմանությունը՝ տխուր գիտություն։Գիշերվա դուռը մնացել է կրնկի վրա բաց եւխավարը՝ մարած աստղերի տաք մոխիրներով,դուրս է հորդացելմինչեւ առավոտ։Տեսնում եմ ծառն այն,որը չեմ տեսնում։Լսում եմ ձայնն այն,որը չեմ լսում։Ինչ որ ստվերներ հանգչող աստղերը մեկ-մեկ տանում են պատգարակի վրա։ Հարցեր չկան։ Անում է այն, ինչ անում է,խե՜ղճ, խե՜ղճ մարդ, ուրիշ ինչ կարող է անել։Ես իմ ներկայությունը ցրում եմ տիեզերքում, ինքս ինձանից պոկվում եմ առաջ։ Ես պարզում եմ դեռ չբուսած ծաղիկներ։Եվ շտապում եմ միանալ նրանց,ովքեր ապագայում ինձ ոչնչացնելու են։