Մոշենու թուփը
Վարդան Հակոբյան
Շատրվանում են շյուղերը ասեսՈւ տարածվում են գետափներն ի վար։Քամին գալիս է,Գնում է քամին,Եվ ամեն անգամ՝ բռնում մի շյուղից,Եվ ամեն անգամ՝ մի շյուղից ձգում։Համառությունը բացվում է փուշ-փուշ,Հասնում է մոշը-սեւորակ, պուտ-պուտ՝Մոշենու դալար թեւերի վրա։Շյուղերը դեռ մայր հողին չդիպած,Արմատ են ձգումՈՒ հողից բռնում։Եվ ինչքան հողին ամուր են կպած,Այնքան անո՜ւշ է պտուղը լինում։