Մենարան Վարդան Հակոբյան

Մորս

Վարդան Հակոբյան

Եթե փողոցով քայլելիս հանկարծՆայում ծաղկունքին, երկնքին նայում,Խոհերիս միջից ժպտում եմ սրտանց,Քեզ եմ ժպտում, մայր,Ժպիտս դու ես...Եթե ձմեռը ցուրտ չի թվում մեզ,Իմ ճանապարհը ինձ չի մոլորում,Լոկ նրա համար, որ իմ մայրն ես դու,Ջերմություն ես դուԵվ ես չեմ մրսում...Եթե ես հաճախ մանկան նման խենթՉարչարում եմ քեզ, խոսքդ չեմ լսում,Քո մանկությունն եմ բերում քո առաջ,Հիշեցում եմ ես-Դու ես մանկանում...Իսկ թե ծառերից ծաղիկ է ընկնում՝Պոկված գիժ քամու քմահաճույքից,Այն դու ես դարձյալ տխրում իմ հոգում,Հողի երգն ես դու-Քեզ եմ կրկնում...