Մենարան Վարդան Հակոբյան

Մրմուռ (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Որքան քրքրված՝ արեւը էլիարեւ է մնում -ընկնեմ սարեսար, հավաքեմ բուռ-բուռ,ընկնեմ ձորեձոր, հավաքեմ բուռ-բուռ,բերեմ՝հանդերիս վրա խարույկվի։Թողնեմ՝գառները կորցնեն իրար արձակ դաշտի մեջ,գլուխներն իրար շվաքում դրած՝իրար շվաքի ետեւից վազեն։Ամառնավերջի խոհերս բացեմիմ այամամու գործած գույնզգույնկարպետի նման,ու փռվեմ վրան ես ինքնամոռաց,մտքերինտրվեմ...ՈՒ հանկարծ քամին գա, թափահարիկաթուկհան լինողմեծ ընկուզենուն,որտեղից-որտեղ՝ ուղիղ գլխիս մոտ,իմ ականջի տակ նետված ընկույզիթմփոցից ելնեմ...Տեսնեմ՝ուլ ու գառ ցրվել հանդերով,էլ չեն երեւում,կանչելով փնտրեմ մինչեւ ուշ գիշեր,մինչեւ լուսինը ծագի երկնքումու ինձ հետ «կորած գառներս փնտրի»,մինչեւ մայրիկս,անունս առած շուրթերի վրաու լացի ձայնը ձորերը գցած,ծունկը ծեծելովգա ու գտնի ինձեւ ինձ գտնելու ուրախությունից ինձ մի լավ ծեծի,ապա երգելով՝ գիշերվա վախից,իմ ձեռքը բռնածգառնուկների հետ ինձ մեր տուն բերի,իսկ հետո երբ ես քնած ձեւանամ վերմակի տակ տաք,գա ու համբուրի.... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Տարիներն այս ե՞րբ եւ ինչպե՞ս անցան,այս տարիներն ինձ ո՞նց խաբեցին,ո՞նց մոլորվեցի,որ գառնուկներս ական-սական են,բայց կորուստներս թիվ-հաշիվ չունեն։