Մրցույթ
Վարդան Հակոբյան
Անտառում մի նոր վճիռ արձակվեց։Ըստ այդ վճռիԸնտրվեց ժյուրի,Որսագողության մրցույթ անցկացվեց։Նշանաբանը այս էր մրցույթի.-Չերեւալ աչքին ոչ մի որսորդի,Կարճ ժամկետի մեջ շատ բան գողանալ,Շատ ճամփով անցնել ու անհետք մնալ։Եվ ի՞նչ... հաղթության դափնեպսակըՏարափների տակ «օդային պաչի»Շուքով հագցրին աղվեսի... պոչին։Գաղտնիքը հիմա տեսա՞ք ինչումն է,Աղվեսն հետքը պոչով ջնջում է։