Մենարան Վարդան Հակոբյան

Նաիրիկը եւ Հիրիկը

Վարդան Հակոբյան

Հիրիկ, հիրիկ, իմ լավ ծաղիկ,Դաշտում ծլած իմ ծիծաղիկ,Արի, ինձ հետ քեզ տուն տանեմ,Թերթիկներիդ պաղ ջուր ցանեմ,Ծաղկունքի մոտ հազարանունՏեղ տամ քեզ իմ ծաղկամանում,Որ եւ փոքրիկ իմ տիկնիկը,Որ եւ եղբայր ԱրայիկըՏեսնեն ինչպես ոնց ես բացվում,Քո մասին են միշտ հարցնում։-Սիրուն տղա, արի ինձ տար,Ես կբուրեմ միշտ քեզ համար,Միայն թե դու, գիտե՞ս, տանն էլՊետք չէ լույսս պատուհանել։Հավատում եմ, դե տար, ինձ տար,Դու կլինես միշտ հոգատար։Առանց ամպիկ ես չեմ ապրի,Մի քիչ գարնան ամպ կլինես,Առանց հովիկ ես չեմ ապրի,Մի քիչ գարնան հով կլինես,Առանց շողիկ ես չեմ ապրի,Մի քիչ գարնան շող կլինես,Առանց ցողիկ ես չեմ ապրի,Մի քիչ գարնան ցող կլինես։Իսկ ես, իսկ ես ձեր հարկի տակՄի ողջ գարուն կլինեմ ես։