Մենարան Վարդան Հակոբյան

Ներիր, որ ինձ չես սիրում

Վարդան Հակոբյան

Ես խրախուսում եմ լույսը, երբնրա մեջ միտք է հղանումծաղկի մեջ բացվելու։Ներիր նվաստիս, որ ինձչես սիրում։ Բայրոնի այգումքայլելիս, ակամայիցձախ ոտքս սկսում է կաղալ։Խժդժությունների անպարագիծ վիհին քանի-քանի միլիոն արեւ էկուլ գնացել տիեզերքում։Արյունափրփուր ալիքները մոտենում ենծովեզերքին, եւ ափով վազում ենմուգ կարմիր նժույգները։Բառերը չվիրավորելու համարեկեք խոսենք նշանացի։Քամին ձմռան ծառերի մեջզրնգում է բոլորովին մերկ, քանզիձյունի տակից հանված միակ տերեւըփշուր-փշուր է լինում ձեռքերում։Գիշերը ուշացած այցելու է՝հարսնախոսության համար։ Առարկաները դուրս են մնացել իրենց անուններից, որմենք ենք տվել, պիտի մոտեցնել նրանց ճշմարիտ բառով, որը խորքեր ունի անսահմանելի։Աշխարհում ոչինչ արժանի չէիմ անվերապահ նվիրումին։ Եսքաջալերում եմ, ի վերջո, քաոսը՝սերը արժեքավորելու համար։ Ափիսջերմությունը մի հավք է դարձելու հիմա ոստոստում է ուսիդ վրա։Ես անընդհատ մեռնում եմ եւ տեսնում եմ, որառանց դրան չեմ կարող ապրել։ Եվ տես-նելիս չեմ պատկերացնում, պատկերացնելիստեսնում եմ սակայն։ Եվ արհամարհում եմսիրո մոտավորը, եւ ահավոր է,երբ ծաղիկը դառնում է խորհրդանիշ, թեկուզ... սիրո։