Նովել
Վարդան Հակոբյան
Եվ նվագը հալվեց դանդաղ,Եվ նվագն ինձ խառնեց իրեն.Ինձ պարի մեջ գտա հանկարծՈւ խորացա ես պարի մեջ՝Այնքան, այնքան,Որ ակամա դուրս մնացի Այդ նվագից, Եղանակից...Պարում էի մեն-միայնակ։Եվ մի նվագ չկար, ավաղ,Որ հաշտ խոսեր իմ պարի հետ։Հլու՝ սրտիս հոգս ու հրին,Կրակներին,Կարոտներին - չնժարվող,Պարում էի... անեղանակ։...Դամ պահողը վերջում ժպտաց Ներողամիտ.- Նվագի տակ ռիթմ ու տակտովՊարելն, ախր, ի՞նչ մեծ բան է,Որ սովորել չես կարենում...