Շունը (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Հենց որ կեր են մեջտեղ հանում,Վրա տալիս, «համփ» է անում,Մինչ մոտենան ուրիշները,Սրա-նրա բաժինն անում։Ինչքան էլ տան՝ էլի կուզի,Աչքը երբեք չի կշտանում,Ձվից անգամ մազ կխուզի,Որ լակ լինի լակամանում։Այստեղից էլ՝ «խասյաթը» շան,Որ մնում է միշտ նրանում.Իր բաժինն էլ թե իրեն տան,Էլի մի կենտ «համփ» է անում։«Համփն» էլ ոչինչ, շուն է, էլի,Դրա մասին չենք մտածում.Ցավն ուրիշ է՝ կեր վերցնելիսՁեռքդ էլ է հաճախ կծում։