Շունը պառկել է իր ստվերին
Վարդան Հակոբյան
Երկակի աշուն։ Արհեստավարժ գույներ։ Ժամացույցի զանգերըոչ միայն ժամանակի հաշվարկներ են՝ ըստ թվացույցերի, այլեւարհամարհումը հավիտենական կյանքի։ Այս ո՞վ է ժամացույցի տակ խզբզել՝ բարեւ, օրիորդ պոռնկուհի։Ասում եմ՝ ամբոխը վերածվում է նախիրի եւ աստղերըհանված աչքեր են հիշեցնում։ Հարեւանի կնոջ սիրուց խմել դարձյալ,նախրապան գեւոն, քնով է անցել Էշի վրա։ Մշուշներն ի վերբարձրանում է գետը՝ նահանջող լեռան հայացքներից ներս։Ասում եմ՝ ժամանակը չէ՞, արդյոք, ՀԿԿ-ին դատի տալ՝Չարենցի ու Բակունցի համար (ո՞ւմ պահանջն է սա),իսկ լույսը ծորում է՝ անընդհատ մարելու պատրաստ։ Երկրայինգիշերը՝ Մարսից երբ նայում եմ, ընդամենը սեւ կակաչ է։Ասում եմ՝ թագավորները պետք է մեծ-մեծ գլխարկներ դնեն՝ այնպես որ՝ականջները չերեւան, որովհետեւ, ո՞վ գիտե, Ապոլլոնը չի՞ զայրանա,արդյոք, մանավանդ Միդասի սափրիչը վերջերսշուտ-շուտ է անցնում ավեր երկրի եղեգնաշատ հորերի կողքով։Ասում եմ՝ «խնայեցեք գոնե միրուքս», որ չունեմ։ Քայլերս հեռվիկոդավորումն են։ Երբ դաշտից ձյունը հեռանում է, ես մագլցում եմ գագաթները,որ ձյուների մեջ փոքրիկ խարույկներ վառեմ. այդպես ավելիքաղցր է ջերմությունը։ Իսկ կինս ասում է՝ չեմ հասկանում, ինչուքեզ մշտապես ձգում են կապը կտրածներն ու փչացածները։Ասում եմ՝ այնտեղ, ուր ոչ մի ձայն բացարձակապես չկա, աղմուկըծաղիկ է սղոցում։ Անտառը երգում էհավքերի կտուցին։ Քաղցր չէ, որովհետեւ դառը չէ։ Կարող է արյունը շատարագ է շարժվում քո սրտում, բայց երբ չես սիրում, ոնց իմանաս, որայն, փաստորեն, կանգ է առել։ Եվ մենք հավաքական ենք՝ երբ մենակ ենք։ Երկակի աշուն։ Արհեստավարժ գույներ։ Եվ քանի որ թաց էգետինը, սպիտակ շունը պառկել է իր սեւստվերի վրա։ Ժամանակի հաշվարկները չեն տեղավորվում թվացույցերի մեջ։ Քամինանընդհատ հանգցնում է, բայց ես համառորեն վառում եմ։ Իսկ եթե ինձ չեք դիմավորում,դա չի նշանակում, թե ես դեռ չեմ եկել։