Ոչ մի «այո» եւ ոչ մի «ոչ»
Վարդան Հակոբյան
Ես ոչ մեկի «ոչ»-ի հետ համաձայն չեմ,եւ համաձայն չեմ ոչ մեկի «այո»-ի հետ, ես ունեմ իմ «այո»-ն ու «ոչ»-ը,որոնց «միացողն» ինքն իրեն ոչնչացնում է։ Քսենոֆոնի եւ Պլատոնի անհամաձայնությունըՍոկրատեսի փայլուն հաղթանակն է։Զորություն է պարտքը, որ սնում էհոգին։ Զոհյալները մշտապես մասնակցում եներկնքի եւ երկրիհաղորդակցությանը՝տեսադաշտում ունենալով թեկուզ մի ծաղիկ կամ աստղ։Եվ կախյալ դառնում է միմիայն նա, ումից կախվում են։Պատերամզը հավերժորեն ներկա է։ «Ղարաբաղի հորովել»-ին,խնդրում եմ, Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանտալ՝ արցախյան գոյամարտում ունեցած անուրանալիծառայությունների համար, որովհետեւ բոլոր հերոսությունները սերվում են միայն երգից, իսկ խոսքը, ինչպես ասում են, չի մեռնում, եթե, չի ծնվում մեռած։Անցյալի հետ կռիվ չի տալիս ճշմարիտ ճանապարհը,չէ ո՞ր ամեն լավի երաշխավորն ապագան է։ Էկլեկտիկքարեր՝ ներդաշնակություն, ով պիտի գա՝ փրկելու ծիրանիները՝ «ծիրանի» մակդիրներից,որոնց տակ ավելի շատ «ոչ ծիրանի»-ն է։ Երկիրը պահելու շատ ճանապարհներ կան, բայց ամենաուղիղը՝ այն չկորցնելն է։