Մենարան Վարդան Հակոբյան

Անձրեւը թել-թել

Վարդան Հակոբյան

Անձրեւը թել-թել գործվում է հողին,Եվ հողից ծիլ-ծիլ այդ ես եմ ելնում.Ինչ-որ բառեր են սրտիս մեջ հինվում,Անձրեւը թել-թել գործվում է հողին։Պարտք եմ երկնքին, արեւի շողին,Որ ջուրը դեռ իր հունով է գնում.Անձրեւը թել-թել գործվում է հողին,Եվ հողից ծիլ-ծիլ այդ ես եմ ելնում։