Ուզում եմ գրել
Վարդան Հակոբյան
Ուզում եմ գրել քո մասին մի երգ,Շատ բառեր ունեմ այդ երգի համար,Ոչ մեկը սակայնՉի ներդաշնակվում քո անվանը, մայր։Ածականները անզոր են այնքան,Ծիծաղելի եմ դառնում ինքս էլ,Ո՞նց բառավորել անբացատրելին...Բայց ես փորձում եմ.Նախ՝ վստահում եմ աստղանիշներին՝ Վերնագիր լինելԵվ ապա՝ նրանց շուքում գրում եմՀասարակ մի բառ, Ես գրում եմ ՄԱՅՐ։Ինչպես դու ես ինձ հասկանում, մայրիկ,Աշխարհը այնպես երգս հասկանար...