Ուխտավոր եմ
Վարդան Հակոբյան
Սար ու ձորի սովոր ճամփասԻնձ շեղում է գարնան կամքով,Ու ես ժայռից՝ գլուխն ամպած,Մի նրբալույս վարդ եմ պոկում։Բացվող վարդի շիկնանքը հեզԱսես լինի հոգու այրում,Լուռ քամվում է իմ սրտի մեջԵվ էությամբ հուր եմ դառնում։Ինչպես սրբին՝ անցորդը ծեր,Խոնարհվում եմ ամեն վարդի,Գարուն, աղջիկ, ծաղիկ ու սեր,Ուխտավորն եմ ձեր հավատի։