Մենարան Վարդան Հակոբյան

Անձրեւն աղջիկ է փախցնում

Վարդան Հակոբյան

Մանուշակ քաղելիս՝ լույսը մենախոսում էմատներիս մեջ։ Սիրո խոսքերիցմարդ դառնում է առավել խոցելի եւ բացու, վերջիվերջո, մեռնում է։Ամառը առիթ է տվել, որ արեգակըլինի բարբարոս, եւ մի քիչ էլ, երեւի,դու ես նպաստել այդ ամենին։ Աչքերդտխուր են, տեսնես ինչո՞ւ է աշուն։Այնտեղ, ուր աղբյուր եմ, ծարավըգեղեցիկ է անդիմադրելի։ Իսկ օրիորդԺենին, Պիեռն է ասում, այծ է դարձել,որ ուտի հարեւանի կաղամբները։Անդունդ՝ լեռան գագաթին։ Երբ տիրում ենառանց դիմադրության, ուրեմն՝ երեխա չիծնվելու, առավել եւս՝ տղա։ Քեզ նայելիս՝աչքերս դառնում են անապաստան թիթեռներ։Լուսինը նոր էր դուրս գալիս, երբ դուասացիր, որ համաձայն ես իմ կինը դառնալ։Ժամանակի մեջ՝ պահերի արտահոսք,եւ սրտից դուրս՝ անմաքուր է սերը։Անձրեւը աղջիկ է փախցնում։ Իսկ հետաճըմեզ տանում է ոչ թե այնտեղ, ուր գնում էինք, այլեւ այնտեղ, ուր չէինք եւ որտեղից,հազա՛ր ավաղ, այլեւս դուրս գալ չի լինում։