Ուռենի
Վարդան Հակոբյան
ՈՒռենի է, բայց չի լալիս, կոծում՝Հայացքում պահած թախծոտ մի գետակ.Վիհին նայելիս՝ աչքը չի գոցում,Ինչքան էլ որ այն լինի խոր, անտակ։Հպարտ է մնումՉարք ու հողմի դեմ։Ինչ ամպ՝ որտեղից, ինչպե՞ս է գալիս,Որ ամպ է կայծակ կամ անձրեւ բերում՝ Գերազանց գիտե։Ապրում է այդպես ժայռերում - անջուր,Արմատներով՝ հող,Իսկ թավ շյուղերով երկինք նվաճում,Սլացքում՝ զուլալ ավիշն արեւի...Ուռենի է, բայց լեռա՛ն ուռենի։