Մենարան Վարդան Հակոբյան

Չեկած ձյուն կա

Վարդան Հակոբյան

Ես իմ ճանապարհը միշտ գնում եմ՝ճանապարհից դուրս։Գորովագութ քարերը, որոնց լռությունը տեսնում եմտակետակ, թրեւում են ամենուրեք։ Թռչունների հետհաճախ երկինք է բարձրանումծառը, որի կապույտ ճյուղերին հույսերի բույնն է։ Երկինքը բույնի բոլորումն է։Ես չեմ սիրում՝ երբ որ սիրում եմ, ես պարզապես ստեղծագործում եմ։ Եվայդ պահին չգիտեմ, թե ինչ եմ գրում կամ, թեկուզ,ինչպես եմ գրում։ Գրելու պահին կախարդեմ, գրելուց հետո՝ արդեն բոլորից մեկն եմ եւնոր միայն փորձում եմ հասկանալ, թե ինչ եմ գրել։(Մանավանդ՝ երգվելիս երգը պիտի չիմանա իր երգվելը, առավել եւս՝ լսվելը,մանավանդ՝ սիրվելիս աղջիկը պիտի չիմանա իր սիրվելը, առավել եւս՝ նվիրվելը)։Համոզված եմ՝ եթե ոչ այսօր, ապա երբեւէորեւէ մեկը կհասկանա ինձ։Լույսի ճանապարհացում։ Իմ կրծքից ու թեւերից ամեն օր երկաթյա գամեր եմ հանում։ Եվ հույսըմիակն է իմ մեջ, որ անսպառ էներգիա է արտադրում, անընդհատ ու անգործադուլ։(Այդպես էր նաեւ մազութի, հացի ու լույսի մեծ թալանի տարիներին)։Կռունկը եկավ՝ Տարոնի ու Դաշտենցի երկինքն աչքերում, թափ տվեցփետուրները եւ հազարավոր գնդակներ թափվեցինԱրաքս գետի ջրերի մեջ։Վանքն Աստծո հետ խոսում էմորս ձայնով։ Խիղճդ որոգայթ է, որով քեզ որսում են։Ես չեմ մեռնում՝ երբ որ մեռնում եմ, ես պարզապես ստեղծագործում եմ։Գինու բաժակում մերկ աղջիկներ կան։ Սակայն, խնդրում եմ,չշփոթել նրանց բաքոսուհիների հետ։ Ձյուն։ Ձյուն։ Ձյուն։Խոսքս գագաթների մասին չէ, դեռ չքայլված՝ որքանձյուն կա հայոց երկնքում։ Եվ չեկած՝ որքան ճանապարհներ։Անշուշտ, ես ուրիշ ոչ ոք չէի լինի, եթե չլինեի ես։