Մենարան Վարդան Հակոբյան

Չի անցնում

Վարդան Հակոբյան

Օրը չի անցնում,Թե ճանապարհ չի բացել ժայռն ի վեր,Թե քար ու խճից չի մաքրել առունՈւ տարել այգի,Թե ծաղիկներին նա ջուր չի ցողելՈւ ինչ-որ մեկի փակ դուռը բացել, Չի անցնում օրը:Թե հանկարծ մի պահ անզգույշ եղելԵվ ինչ-որ մեկի սրտին դիպել է,Մինչեւ նրանից ներում չի հայցում,Օրը չի անցնում:Քանի դեռ մայրս՝ չարության համար, Ինձ «դաս» չի տվել,Ու դարձել «ցաված» տեղը համբուրել,Քանի չսպառվող հոգսերի ձեռքինՉի բանել-քրտնել,Անիծել չարին,Քանի չի օրհնել ձեռքը արեւի,Որ միշտ իր որդուց գլխից վեր լինի, օրը չի անցնում:Անհունությունը այս մեծ աշխարհիԱսես թե իմ մորԱնուշ բարությամբ, սիրով է լցվում: