Մենարան Վարդան Հակոբյան

Չկայացած վայրեր

Վարդան Հակոբյան

Խոսքս ինչ է ասում, չգիտեմ, բայց դա ոչինչ, ահավորն այն է, որ ես կորցրել եմ իմլռությունը։ Եթե գոնե մեկն ինձ հասկանար (այդ թվում՝ ինքս), ես նրան Նոբելյան մրցանակի կներկայացնեի, չէ՞ որմեծ ընթերցողըմիշտ ավելի մեծ է լինում։Ամեն գտնող, նույն պահին, ավելի շատ կորցնում է։ Հայացքը, որքան էլ՝ անչափելի,այնուամենայնիվ, ինչ-որ չափովսահմանափակում է։ Ինչպես ճշտել վարկածը՝ գուցե,իրոք, տիեզե՞րք կա տիեզերքից դուրս։Ծաղկի ժամանակն է, գնամ ծննդավայր, տեսնեմմորս աչքերը՝ հատիկ-հատիկ ինչպես են բացվումծառերի վրա,տերեւների մեջ։Արեւը հասկի միջով գնում է այնտեղ, ուրկարելի է գնալ միայն հասկի միջով։ Իսկ վայրը կայանում է այնժամ, երբ այնտեղ հանդիպում են։Ափիս մեջ կա մի ծաղիկ, որ ափիս մեջ չէ դեռ։