Մենարան Վարդան Հակոբյան

Չվերթ

Վարդան Հակոբյան

Լեռներս, նայեք, ահա թռչում են,Մի գիշերվա մեջ թեւեր են առել,Թեւ-թեւի տվել, կռունկներ դառել,Լեռներս, նայեք, ահա թռչում են։Ինչ որ մի կռունկ թե հանկարծ շեղվեց -Ձայնում են հեռվից, ճվում-կանչում են Եվ խմբի մեջ են ներառում իրենց.Լեռներս, նայեք, ահա, թռչո՜ւմ են։