Մենարան Վարդան Հակոբյան

Պատգարակի վրա

Վարդան Հակոբյան

ՊԱՏԳԱՐԱԿԻ ՎՐԱՀուշերի ստվերները չորեքթաթ տալով բարձրանում են դեպի գագաթները։ Եվանծանոթ արահետներըիրար շարունակում են շնագայլերի անուրախ վազքով։Ջրերի խորքերումմարել ենհեռավոր ճիչերը։Ծխախոտի մնացուկից Աբովյանի (գուցե եւ ինքն իրենիցդուրս հայտնված արեւի ցոլքից)հանկարծակի բռնկվել են Մասիսի ձյուները։Պատգամավորական մանդատները պատգարակներ են,որոնց վրա ժամանակը ասպարեզ է բերում կերածխմածության ծանր քաշայիններին։Եվ քվեաթուղթը երեսի հաստ կաշի է հիշեցնում։Երկրի քարերը բամբակի նման մարմանդ վառվում են՝անհամբեր բոցը մշտապես դեպի իրենց ներսն արած։