Մենարան Վարդան Հակոբյան

Անմահություն

Վարդան Հակոբյան

Այգալույսի ակը զուլալ,այգալույսի ակը մաքուր...Գիտե՞ք, արդյոք, համն այն ջրի,Որի աղջիկ մաքրության մեջԿան ստվերներ խոտ ու ծառի,Կա լեռների արտացոլանքԵվ ամպերի,Եվ երկնքի շարժում ու վարգ։Պարզությունը՝ իմ շուրթերին,Ես գնում եմ դեպի Մեծ սար.Այս կածանը,Որ բացվել է պապիս ոտքով,Իմ քայլերով կանմահանա։Ես՝ մի թոռը իմ պապիկիԲազո՜ւմ-բազո՜ւմ թոռնիկներից,Ես՝ Վարդանը...Ինձ կանչելիս պապս բոլոր թոռնիկներիԱնուններն էր տալիս հաճախ.- Դավի՛թ, Վաղո՛, Սեւա՛կ, Լեռնի՛կ...Այնքան, մինչեւ հասնում էր ինձ.- Մո՛տ եկ, Վարդա՛ն...Դիտողություն աներ տատս՝Պապս «վրա կտար» տաք-տաք.- Թե ես այնքան թոռ չունենամՈր «շփոթեմ» անունները, ինձնից ի՞նչ պապ։Ես գնում եմ դեպի Մեծ սար։Եվ ջինջ-կապույտ այգալույսըՍար է բացում աչքերիս դեմ,Բացում է ձոր,Իմ հուշերից հովը քշում,Բերում է ինձ խոսքեր նոր-նոր.- Հարած խոտ կա հին Հարոսում,Խնձորախոտ,Տե՛ս, անձրեւի տակ չթողնես,Առավոտից հանդում է ձին,Հանկարծ դու աչք չկորցնես...Մեր սարերի, հանդ ու ձորիԱնունը իր շուրթի վրա՝Պապս գնաց,ԱպուպապոտԱյգալույսը հավերժ մնաց։Ես գնում եմ դեպի Մեծ սար։Րաֆֆու քարի դիմաց կանգնումՈւ ճչում եմ խոսք ու բառեր,Կարոտս - մեծ՝ սարեր-սարեր։Թե քարը ինձ արձագանք տա,Ուրեմն եւ մահը սուտ է,Ուրեմն դեռ ապրում ես, պապ։Եվ... ի՜նչ հրաշք, Երկինքն էլ էԻմ կանչերին արձագանքում,Ասես մեկը դիմում է ինձ,Շուրթին՝ սար ու ձորի անուն։Այն կածանը,Որ բացվել է պապիս ոտքով,Այգալույսի շողերի մեջԻմ քայլով է անմահանում։