Պատվաստում
Վարդան Հակոբյան
Աղբյուրը արդենձորում էր, երբ որ հիշեց լեռներումծարավ մնացած Կենտ ծառի մասին,եւ ետ դառնալուհամար ուշ էր շատ։Ծառերն արմատիվրա են շարժվում։ Ծառը ճամփա էընկել դեպի ձոր։Մի հավք է ճախրումձորի, աղբյուրի գլխավերեւումեւ թրատում է,եւ ճամփատում էսպասման կապույտը իր թռիչքներով։Ձորի խորքերում,խորքից էլ խորը,հողի տակ շարժվող արմատների մեջդողում է գույնը,իսկ ծառի ուժեղ երակների մեջզարթնում են ահա տաք բողբոջները։Ձորահովտի մեջերգահան մեղուն,ծաղկունքը թողած,իջել է ահա չոր քարի վրա.կելնի, հայացքսկտանի ծառին։Հոսում է ջրի խշշոցը ձորով՝Սաթենիկ տատս մի վերջին անգամ,ասես չորացած,ընկույզ է փռում կտուրի վրա։Ես սպասում եմ.ծառը գա, նրաարմատի վրա կպատվաստեմ եսհավատս,սերս,քո ժպիտներըեւ ձորահովտում, նույն այդ ծառի մոտ,քեզ հետ կտոնեմ դարձը աղբյուրի։