Պոեմ իմ մասին, կամ` 24-ն անց 81 րոպե
Վարդան Հակոբյան
Ճանապարհ - ահա մի հեքիաթ, որիոչ մի բառը հորինված չէ, թեեւ, ի վերջո,բոլոր մարդիկ անառակներ են, իհարկե՝Լեւ Նիկոլաեւիչ Միշկինից բացի։ՍԿԶԲԻՑ ԱՌԱՋԵրբ սերը ներկա չէ՝ բացակայում ենքբոլորս։ ՈՒրեմն՝ աշխարհում սահման չունի ոչինչ։ Եվես ոչ մի անգամ չեմ գալիս։ Ասել է թե՝նշանը կորցնում է իր պատկերը, ինչպես ծաղիկը՝ իր գույնը (մեղքը ընթացքինն է)։ Իսկչզգալ ծաղիկը, նշանակում է՝մեռնել օտարության մեջ։ Հիշողության ծառ, որիր մեջ ճյուղավորում է ճանապարհները։1. ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԼԱԼԻՍ Է ԳԵՏԸ՝ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՓԵՐԻՆԳիշերալույսի ներսում շարժվում ենառավոտը, ծաղիկը, մութը։ Եվ ձիննրա համար է սիրում իր սանձը, որ մեկ-մեկ այն բաց է արձակվում։ Այնքան արագ մեծացա, որ մանկությանս ընկած ատամի տեղը չհասցրեց նորը բուսնել։ Մենք բոլորս մահկանացուներ ենք, չի մեռնում միայն մանկությունը։Իմ հեռուն բացարձակորեն իմն է եւ ես իմճանապարհին չեմ հանդիպում, այլ ճանապարհների։ Իմ տարա-ստվերներն ասում են՝ ծաղիկները չեն ծնվում այնտեղ, որտեղ չեն մեռել նրանց նախնիները։Մրրկահողմ - ահա օրորոցս։ Վաղգարուն է եւ կարելի է անսխալ հաշվել,թե քանի հոնի կադիմացի անտառում,որովհետեւ միայն նրանք են ծաղկել դեռ։Ամենալավ երգն աշխարհի՝ հայերենլեզվով լսածս էր, որովհետեւ այն առաջին անգամ լսել եմիմ մորից։ Մութըձորն ի վեր հրում է լեռանը՝ դեպի երկինք։ Միհասիր ամենահեռուն՝ որովհետեւճանապարհ չես ունենա այլեւս։ Իր հին հուշերը փորփրում է անձրեւը եւ հանկարծ հայտնաբերում ինձ՝ տասնյոթ տարեկան. «Զգույշ,տղա ջան, սիրո մեջ հաշիշ կա»։Ճանապարհները դուստրերն են սիրո։ Ութեեւ ուշացողը ինքս եմ, բայցանվերջ վռազում է ժամանակը։2. ՑԱՎԸ ԱՆԾԱՆՈԹ ԾԱՂԻԿ- ՆԵՐ Է ՄԵԿՆՈՒՄ ԻՆՁԵրբ ես գամ քեզ մոտ՝ գալու եմ, թեպետ ժամանակը չի հավատում թվականներին... Իմ քայլերը ես չեմ հորինում,իմ քայլերը հորինում է ճանապարհը,եւ հեռուն, դա նույն մոտիկն է,միայն թե՝չհաղթահարված, անգամ՝եթե քոնն էՊյութագորասի ոսկե ազդրը։Ժամանակը ծիծաղում է ժամացույցների վրա, որոնք սուտ են՝ սիրո հաստատուն խոսքերի պես։ ԱհմադՇամլուից մի դուռ փոխառնեմ՝տխրությանս վրա դնելու համար։ Չեմ կարողասել՝ ինձ հիշում ես, թե ոչ, բայց որերբեք չես մոռանում, դա գիտեմ հաստատ։Անսովոր է վայրը, առավել եւս՝ ժամանակը։ 24-ն անց 81 րոպե։ Եսամեն գիշեր սպասում եմ մի ուրիշ գիշերվա,ամեն օր՝ մի ուրիշ օրվա։ Եվծաղիկն ինձ պոկում է ու տեղավորում իր արմատներից ներքեւ, կավահողի մեջ։ Թե աչք չփակեմ քո առաջ, քեզ չեմ կարող տեսնել։ Որովհետեւ քո աչքերըհամբույրի ծաղիկներ են, որ ստեղծագործում են իմ շուրթերը։ Ի դեպ, ես միշտ համբուրում եմ քո ոտքերը, որով-հետեւ շատ եմ սիրում ճանապարհները։ Եսերկար ժամանակ սիրում էի՝ չիմանալով, ավա՜ղ,կարծում էի, թե ատում եմ։ Հոգիս նուրբ է՝որպես թերթիկը Պարսկական վարդի, այնքան որ՝նրա վրա ոչինչ գրել հնարավոր չէ, մանավանդ, եթե ձեռքիդ գրիչը չէ Ֆորուղ Ֆարրոխզադեի։ Մութն արգելված սերերի հովանավոր է։ Իսկ Չարենցը՝ ԿարինեՔոթանջյանի ձեռքից բռնած, ցատկեց Կարսի կամրջից, որլողա անտաշ ջրերի մեջ, հանկարծ զգաց՝ Կարինեի հետ հրաժեշտի հանդիպումը չի կայանա, քանի որ գետն այլեւս իր տեղում չէր։Ծովի ու երկնքի միացման գծում ձուկը մեռավ՝շփոթելով կապույտ ջուրն ու օդը։ Ճանապարհը, որ քեզ հետ եմ անցել, անցել եմ կամ շրջանցել։Ոչ մի պոետ, երաժիշտ կամ նկարիչ դեռ ներողություն չի հայցել՝ կնոջ կերպարը աղավաղելու համար, բոլորի անունից ես դա անում եմ հիմա, քանի որ կինը միշտ այլ է, քան ներկայացնում են նրան։ Իսկ այդ «այլը» դեռ ոչ-ոք չի հայտնաբերել։ Երբ ես եւդու սիրում ենք իրար, ես Ադամն եմ, դու՝ Եվան,երբ մենք ուրիշին ենք սիրում, ոչ դու ես Եվա եւ, առավել եւս, ոչ ես եմ Ադամ։ Դու ծաղկանոց ես, ուր մտնողը դուրս չի գալիս՝ եթե անգամ դուրս է գալիս։Թող քո աչքերին նայեմ՝ մի երկու տող,թող քո շուրթերին... նայեմ՝ մի երկու տող,թող մի երկու տող քեզ հետ քայլեմ։Ես տեսա աշխարհի ամենագեղեցիկ աչքերը,բայց, ավաղ, արցունքներ կային նրանց մեջ։ Քամուփշուրները հավաքում եմ ափիս մեջ։ Առվի շուրթերին հնչում է լուսնի սրինգն այնպես, որ ես այլեւս ասելիք չունեմ, մանավանդ՝ քեզ։Հանդիպումը բաժանման առաջին պայմանն է, իսկ նախապայմանը տիեզերքի մեջ է՝ որպես շարժում ու ընթացք։ Եվ, ընդհանրապես, լինո՞ւմ է, արդյոք, երկրորդ հանդիպում։ Վաղը եսայնպես եմ գալու քեզ մոտ, որ քեզթվա, թե դու ես ինձ մոտ եկել։3. ՀԵՌՈՒՆ ԻՄԸ ՉԷ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ԶՈՀԵԼԼքվածությունը աշուն է հասունացնում իմ այն տարածքներում, որոնց սահմանները նշմարելի էին դառնում քո ոտնահետքերով։ Իմ ուղին սկիզբ է առելգալիքից, եւ ես սիրում եմ հեռուն, որիցսնվում է իմ ճանապարհը։ Ցանկացած հանդիպման մեջ ինչ-որ չափովմերձենում են հեռուները։ Մեր Ջրաղացիձորը մտա այն պահին, երբ այնտեղիցմի անսովոր ու տարօրինակ աղմուկ էր ելնումլուսնի խառնարանն ի վեր, մոտեցա՝ իմ դիմացԱլեն Գինզբերգն էր, երկար ու ձիգ ոռնում էր,խիստ գզգզված ու խելագար աչքերով։Ձորն ի վար գայլերը հեռանում էին անմռունչ ու լուռ, իսկ դելֆյան գուշակուհին լուսինը հրում էր դեպի հորիզոն։Ծերությունը ժամանակի սարդոստայնն է, ուր ընկնում է, ի վերջո, մեր երիտասարդությունը։ Մանավանդ, որ կարելի է,վերջապես ջրում խեղդվել, նաեւ առանցջուրը մտնելու։ Ամեն մեկսազնիվ ենք՝ առանձին-առանձին, մինչդեռ դժվարը բոլորս միասին ազնիվ լինելն է։ Բայց, ահա, նա, ով հրահրում-հորդորում էր՝ սպանել Էյնշտեյնին, տուգանվեց ընդամենը 6 դոլարով (Հոքինգի վկայություններից)։Ինձ ծնունդ տալուց հետո, միայնդառնություններ ես պարգեւել, հայրենիք։Հայոց պատմության թանաքը չչորացած, այնկրկին դառնում է ներկա, մերպատմությունը չի անցյալանում։Վիշտ - ահա մեր միաբանության միակ մերանը։ Ցավը մեզ հավաքագրում է, խինդը՝ ցրում։ Եթե Կայենը Կայեն է՝ Աբելին սպանելու, ապա Աբելը եւս Կայեն է՝ թույլ լինելու եւ սպանվելու համար։ Այդ դեպքում՝ ո՞ւր է Աբելը։ Հասարակ, շատ հասարակ մի բան. «Պիտի պարզապես ուժեղ լինել»։ Ահա ամբողջը։ Ի վերջո՝ մորթելուց ոճրական է մորթվելը։ Չլիներ թռիչքն այնքան գեղեցիկ ու անպաշտպան,համոզված եմ, որչէր հորինվի կյանքում եւ ոչ մի վանդակ։Սերվանտեսի քաղցը՝որպես լավագույն խոհարար,մեզ արդեն ուտում է։ Սեւ՝ որպես անպատուհան պատ։Անձրեւի մեջ՝ մթան անլուծելի փոշեհատիկներ։ Գետերը չեն կարող տարածքների ճշգրիտ սահմանումը տալ՝որքան էլ անկողմնակալ լինի ընթացքը,թեեւ, ի վերջո, նրանք հասնում ենճիշտ այնտեղ, որտեղից ճանապարհ են ընկել։ Եվ եթե ժամանակին հատվեր թաթը թալեաթների, իմ մեջխոսում եմ Սողոմոն Թեհլերյանի եւ ինձ հետ,ապա հայոց Մայիսը կգարավելի վաղ, քան Ապրիլը եղեռնական։ Հայրենիքը չէ հայրենիքը,հայրենիքը վաղն է։Տառապանքի սահմանումը զուրկ է բառերից, ավելին՝ տարածություն ու ժամանակից (որովհետեւ տարիները չեն գնում, տարիները գալիս են։ Եվ ես բացառիկ եմ, ուղղակի՝ ապուշ)։Բռնիր Արխոնդուլա Նեխամայի ձեռքը եւ նրանովբացիր անցյալը, չէ որ այն եւս կարող էկորցնել իր պիտանելիության ժամկետը։Եվ երբ պատերազմ չէ, դեռեւս խաղաղություն չէ,նույնիսկ՝ խաղաղություն չէ, երբ արդեն խաղաղություն է, քանզիխաղաղությունը բոլոր-բոլորպատերազմներից ամենազարհուրելին է։Մութն ու լույսը նույն հերթափոխում են իմ շուրջ։ Եսձեզանից մեկն եմ, որը բոլորովինձեզանից մեկը չէ։ Բացարձակապես։Պոեզիայի գերնոր մաքառումներում երկինքը աճում է, եւ ես մեկ-մեկ ՋոնաթանԼիվինգսթոն ճային հանդիպում եմԱյստեղ ու Այժմ կոչվող տարածքում։Իսրայելում Արցախի կարոտից զոհվածերգահան Էդուարդ Ղազարյանցը թողել է մի կտակ. «ՍտեփանակերտցիԳարիկ Բալասանյանին եմ նվիրումիմ «Ակորդեոնը», որի մեջ մի մեղեդի կա, որոչ ոք դեռ չի հնչեցրել, խնդրում եմ, այն նվագելմեր բարձրիկ երկրի բոլոր անկյուններում»։Նվագել, որ մեր զոհերը չզոհվեն երկրորդ անգամ։ Իսկ լքել հողն՝ արյամբ մաքրված, նշանակում էոտնահարել իրավունքները նահատակների։Մանավանդ՝ մենք լավ գիտենք միասին զոհվելը,ուրիշ է, որ միասին ապրելը դեռ չենք սովորել։«Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո...»։Ես չեմ ուզում բառը դառնա մահապատիժը մտքի։ Եվ այն կարծիքին չեմ, թե քնելու ամենահարմար տեղն ուղտի ականջն է։ «Բա հասունացած մեղո՞ւն՝ չհասունացածվարդի մեջ»,- ասում է ամառը։ «Բա դափնու տերեւը՞» ,- փեշիցս ձգում է մրջյունը։ Նա, ով գիտե, նշանակում է՝ հարգում է դիմացինին եւ չի աճեցնում չբեր բառերի բազմություն։Ինքնամութ գիշեր։ Եթե, երազիդ մեջ հանդիպում ես չքնաղ ու մեղավոր աղջիկների եւ քնած ես կնոջդ ծոցում, ապա միակ փրկությունն, ընդհանրապես, քնից չարթնանալն է, մանավանդ, երբ փափուկ անկողին էդարձել ԱԺ-ն, որտեղ բոլորերեսփոխանների ականջները դասավորված ենսխալ՝ ձախն ու աջը շփոթել են տեղերն իրենց եւ,բացարձակապես, ոչ մի կանչ չեն լսում,չեն լսում, առավել եւս, ձայները ժողովրդի։Մեզ խեղում է դանդաղ մանդարինյան մի լեզու, ծամված,ատամի տակ, հնադավան ու խեղճ՝ որպես բացարձակմեծամասնություն։ Եվ ելքն այնտեղ է միշտ, ուրինքը չկա։ Լույսի ամենաապահով թաքստոցը,դա խավարն է։ Աթենական բոռի խելահեղ բզզոցներն իմ ունկերից չեն հեռանում, իսկ Հռոմը ղեկավարածկայսրերից 20-ը (20-200թթ.) եղել ենհոգեկան հիվանդներ, նրանք, ասում են, թունավորվել են կապարով։ Ծանր։ Ստրկադավ։ Մինչդեռ ով ոչինչ չի տեսնում,թվում է նրան, թե տեսնում է ամեն ինչ։ Երկրագունդը թեկլոր չլիներ, գուցե եւ, ով գիտե,տարիները չգլորվեին այսքան արագեւ կյանքը մի քիչ երկար տեւեր։Մեծ լեռը պիտի անընդհատ բարձրանա, որկարողանաս հասնել փոքրերին։ Մենքայնքան ենք հեռացել մեզանից, որ մեր աչքում Փոքր Մհերն արդենայլմոլորակայինի կարգավիճակ ունի։ Իսկկրկնել ուրիշին, նշանակում է՝անհարգելի բացակայել։Հրթիռի նախատիպը քարայրն է։4. ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈԻմ գոյության զարկերակը, դա ցավն է,միակն իմ ունեցածների մեջ, որ միայնիմն է, մնացած ամեն ինչըենթակա է վիճարկման։ Գրեթե միշտ։ Եսհարգում եմ քո հարգանքն իմ հանդեպ եւայլեւս ինձ սեր հարկավոր չէ։ Բոլորով ոչ մի ժամանակ ներկա չեն լինում, եւ իմ բառերի եզակի կապը թղթի խաբուսիկ հարթությունն է։ Ես միշտ խոսքս ավարտելուց հետո եմ ասում ասելիքս։ Իսկ ճանապարհնաշտարակ է մի անվերջանալի, որը ձգվում է սակայն ոչ թե դեպի վեր, այլեւ երկրի հարթությամբ, ուրամեն քայլ բացասում է նախորդին։