Ռոբոտ
Վարդան Հակոբյան
Գիտականորեն պատճառաբանված,ճշգրիտ-չափված «բարեւ» է ասում։Եվ այդ բարեւըջերմ չէ, իհարկե, քան այն ժպիտը,որ քեզնից պահված ենթատեքստ ունի։Ի՞նչ արած, սակայն։Օ, ողջու՜յն, ռոբո՜տ,լսել եմ, որ դու գրում ես նաեւ բանաստեղծություն,անգամ մրցության ձեռնոց ես նետումմե՜ծ պոետներին,դա, գիտե՞ս, նույնիսկ շա՜տ չէ ցավալի,քան թե ծակոցը կլիներ սրտիդ,թե դու, հիրավի, սիրտ ունենայիր։Ես ողջունում եմ քո ՄԱՐԴԱՑՈՒՄԸու չեմ վախենումՊՈԵՏԱՑՈՒՄԻՑ քո այդքան դյուրին.ես սարսափում եմ (խոսքս չհասնի)ռոբոտացումից մեր պոետների...