Սայաթ-Նովայի մոտիվներով
Վարդան Հակոբյան
(Նմանություն)Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին,Սեւ է խառնում մշտապես քո երգերին, քո կյանքին,Պղտորում է ամեն ինչ, սեւացնում սիրտ-հոգի,Թույն մատուցում շոյանքով. «Անուշ քույր իմ, իմ անգին»։Սւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին,Սեւ է ցանում չորս բոլոր՝ քարին, ծառին ու ծաղկին,Սեւ է ցանում քո քայլին, քո շարժումին, քո վերքին,Թույն մատուցում սիրալիր. «Անհուշ իմ քույր, իմ անգին»։Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին,Մուր է թորում ամեն օր՝ աչք չբացած, դեռ ծեգին՝Օձավտառ նախանձով ծարավաբոզ, սեւ էգի -Թույն մատուցում քաղցրախոս. «Քնքուշ իմ քույր, իմ անգին»։Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին...Ոտից գլուխ նա ասես սուրսայր փուշ է տատասկի,Իրենը չես՝ կեղտ ես դու, թե իրենն ես՝ ձույլ ոսկի,Թույն է բերում լրբաճեմ. «Մեղուշ իմ քույր, իմ անգին»։Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին,Աշխարհը սեւ է ներկում, խինդը փոխում սեւ սգի,Եվ ջանում է ամեն կերպ, որ արեւն էլ սե՛ւ ծագի,Թույն մատուցում զզվանքով. «Անշունչ իմ քույր, իմ անգին»։Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին...