Մենարան Վարդան Հակոբյան

Սիրեցեք զմիմիանս

Վարդան Հակոբյան

Ծաղիկը, լույսը, երեխան,ամեն ինչ աշխարհումծնվում է սիրուց։Կանգնել է ճամփի մոտ ծաղիկը,ճչում է սեթեւեթ,չպոկես՝ ի՞նչ անես։Անձրեւը, շողը, հավատը,ամեն ինչ աշխարհումծնվում է սիրուց։Կանգնել է ճամփի մեջ երեխան,ձեռքը մեկնել է,չգրկես՝ ի՞նչ անես։Կարոտը, տունը եւ ճամփան,ամեն ինչ աշխարհումծնվում է սիրուց։Կանգնել է ճամփին մեր տունը հին,կանչում է հայացքով,չգնաս՝ ի՞նչ անես։Երազը, հույսը եւ սերը,ամեն ինչ աշխարհումծնվում է սիրուց։Կանգնել է ճամփին մեր սերը մեծ՝հրեղեն փշերով,չվառվես՝ ի՞նչ անես։