Մենարան Վարդան Հակոբյան

Սովորական օր

Վարդան Հակոբյան

Ծառերի շարասյունը շարժվում է դեպի երկնքիդեռեւս չսեփականաշնորհված տարածքները, օդըվերածվել է կապույտ ակվարիումի, աստղերըձկներ են՝ քանի կուլ չեն գնացել արեւին, դռանհազարամյա ճեղքով ներս է սողոսկում տխուր ներկայով անցյալը։Պատերազմը, դա նույն խաղաղությունն է, միայն թեայստեղ, ի սկզբանե, արդարացված ենսպանություններն ու ոճիրներն՝ առավել քանխաղաղության ժամանակներում, իսկ Արցախի պլուտոկրատ տղաներըշարունակում ենգույնզգույն բոզեր արածացնել արաբյան էմիրաթներում։Ասում են՝ տարին մի օր միանգամից սկսում են հնչել Անիի 1001 եկեղեցիների զանգերը, որԱրարատի ձյուներում մնացած (1915 թվականից ի վեր)հայերը գտնեն ի վերջո ճանապարհը տան։ (Ի դեպ, Երկնային տերությունը հարց է հարուցելԹուրքիայի դեմ՝ Եվրամիության դռները ծեծելուց առաջ,կիսալուսինը առեւանգելու եւկեռ յաթաղան դարձնելու համար)։Ես բացում եմ պատուհանը։ Մի ուսանող շտապում է դասի,Սուրմալլու-Ստեփանակերտ հյուրանոց - ավտոբուսի վարորդըանծանոթ ուղեւորուհու մեջ, արկղերի արանքում, ուշացածհայտնաբերել է, ասում են, իր Դեզդեմոնային՝ շատ «հարմար խեղդելու առումով»,մի փետուր հանգիստ ընկնում է ծառից, մրջյունըջանադիր իջնում է խոտի ցողունն ի վար,երթուղային տաքսին շուկայի մոտ դատարկվում է համարյա,եւ համակարգիչներն սկսում են աշխատել աչքերի լույսով, որ վթարային անջատումների ժամանակ չկորցնեն իրենց հիշողությունը։Երեսը լաթերով պինդ կապկպած (միայն աչքերն են երեւում)ջահել հավաքարարուհու ավելի ծայրին փողոցը կամաց-կամաց դուրս է լողում դեպի դատարկ հորիզոնը։