Մենարան Վարդան Հակոբյան

Սոցհարցում՝ ինքս ինձ նշան բռնելուց առաջ

Վարդան Հակոբյան

Չմեռնելու միակ պայմանը չծնվելն է, որի հետ, անշուշտ,ոչ մեկը համաձայն չէ, եթե, իհարկե, չհաշվենքանմահությամբ իրար խաբելը։ Ավելի շատ սիրում եմայն հեռուն, որը չեմ կարողանում հաղթահարել։Նա, ով շատ է մտածում շարունակվելու մասին, հաճախ նրան ոչ ոք չիշարունակում, որովհետեւ լույսը ցրում է հղացումները։ Զուգաձայնպահերի տարամերժություն է սերը։ Երբ հասնում են իրար,սերը դառնում է ծաղիկ, որին չիմանալով, ոտքի տակ են տալիս։Ալրաղացի մոտ միշտ սպիտակ ծաղիկներ են բուսնում։ Եվ արծվի թեւերըչափում են ոչ թե փետուրների երկարությամբ կամ բացվածքով,այլեւ անսահմանով երկինքների։ Իսկ եթե կարողանումեն հասնել հեռվին, ուրեմն՝ հեռուն մեռած է կատարելապես։Ի գիտություն. ըստ հարցումի պարզվել է, որ ամուսիններն իրենց անկողիներում ավելի անբարոյական են (եթե նկատի ունենանք, որ անբարոյականությունըսիրո բացակայություն է), քան սիրուհիների հետ։ Գուցե, ով գիտե,«անբարոյականությունը» մարդկությանը մի օր փրկի հակասիրուց։Ճանաչել աշխարհը, նշանակում է բացարձակ առճակատման գնալ նրահետ։ Եվ մարդիկ կաղապարից դուրս չեն գալիս ոչ թե նրա համար, որ չեն ուզում դուրս գալ, այլեւ նրա համար չեն դուրս գալիս,որ կարծում են, թե վաղուց արդեն դուրս են եկել։ Միախմոր երազներ։Մովսեսը, երբ թողեց Սինա լեռը, ամենեւին էլ չէր ուզում ջարդել պնա-կիտները։ Մերը պիտի այնպես դարձնենք մերը, որ մեր տխրության եւ աչքերի նման այլեւս չկարողանա լինել ուրիշին։ Ալժիրյան 5-ամյա ստրկությունից Սերվանտեսին փրկեց Դոնկիխոտը՝ ծնվելուց առաջ։Մեղքերի ժամացույց։ Ժամացույց բառերի։ Ես բոլոր գույների մեջ հեռանում եմ, եւինձ ընդառաջ է գալիս դասական սպիտակը, ուր մեղանչումներսանջատվում են ինձանից ու թափվում են գետը։ Ես մշտապես գտնվում եմայն կետում, որին ինքս եմ ամեն վայրկյան նշան բռնում՝ կրակելու համար։