Սպասում
Վարդան Հակոբյան
Հովտում բացվում է անծանոթ երգը,շուրթերիս վրա ծաղիկն է հնչում,սուրբ երազներ են վառվում աստղերում -ինձ հեռվից մեկը այցի պիտի գա,թող բարի աստղին ու ժամին լինի։Մի ջինջ աղջիկ է թռչում երկնքով,կտցահարում է օրս մի թռչուն,սերն իմ հայացքում հյուսում է բույնն իր -ինձ հեռվից մեկը այցի պիտի գա,թող բարի աստղին ու ժամին լինի։Իմ ձայնը ինձնից մեծ է դարերով,այնպես հնչեղ է ու մաքուր այնպես,պահերս վառ են դրսից ու ներսից - ինձ հեռվից մեկը այցի պիտի գա,թող բարի աստղին ու ժամին լինի։Հավաքել եմ ես լեռները գլխիս,խորհուրդն իր ներսում երկինքներ ունի,աչքս ճրագ է վառել ճամփեքին - ինձ հեռվից մեկը այցի պիտի գա,թող բարի աստղին ու ժամին լինի։