Մենարան Վարդան Հակոբյան

Վազում է րոպեն

Վարդան Հակոբյան

Վազում է րոպեն, ժամը անցնում է,Եվ ժամանակը արդեն չի սպասում.Չապրած պահերն է սիրտս ափսոսում,Վազում է րոպեն, ժամը անցնում է։ՈՒզեմ թե չուզեմ՝ սերը բացվում է,Եվ ինձ է բացում՝ իմ մեջ, ձեր ներսում։Վազում է րոպեն, ժամը անցնում է,Եվ ժամանակը արդեն չի սպասում։