Մենարան Վարդան Հակոբյան

Վաղվա աչքերով

Վարդան Հակոբյան

Անտեսանելին տեսնելու համարԱյսօրվան նայեք վաղվա աչքերով։Ձեր հանդ ու սարին,Ձեր հող ու ջրին,Ձեր երազներին,Օջախի քարինԵվ այն ամենին, ինչ որ կունենաք,Նայեցեք միայն վաղվա աչքերով։Ասենք՝ ամեն օր տեսնում եք մի ծառ,Կարող եք նույնիսկ ճյուղերը հաշվել.Հաշվել կարող եքԵվ սաղարթները,Բարձրությունը չափել հայացքով...Իսկ այն շյուղերը, որ դեռ չեն աճել, դուք նկատո՞ւմ եք...ՈՒրեմն՝ դուք դեռ չեք տեսնում ծառը,Նայեցեք նրան վաղվա աչքերով։Խորքից դիտեցեք եւ ժպիտները ձեր ընկերների,Վաղվա աչքերով նայեք ձեր մանկանԽոսք ու խաղերին,Այսօրվա դասից՝ ուշացումներին,Ձեր այգում տնկած խաղողի վազին,Ձեր կտրած մատին, երգին, հավատին,Ծիլեր արձակող լավին ու վատին,Այգու մեջ արագ ելնող-բազմացողՄացառ ու խոտին,Ձեր գյուղին,Հանդին,Ձեր տանը,ՀողինԵվ միշտ անհանգիստ երկրագնդին։Սովորեք նայել վաղվա աչքերով,Որ ինչ էլ լինի,Վաղը «ձեր աչքով նայի ձեր աչքին»...Ինձ էլ, խնդրում եմ, այդպես մի նայեք,Ինձ նայել-տեսնել այսօրվա աչքով,Նշանակում է՝ իմ դեմ աչք փակել,Ինձ նայեք միայն վաղվա՜ աչքերով։