Վայրենաբույր
Վարդան Հակոբյան
Վայրենաբույր ծաղկունքի մեջ անծայր դաշտիգոհարվել էՄի ծաղիկ...Բայց չգիտե ինքը ոչինչ։ Ու ծաղկանց մեջ սովորական(Սովորական ծաղիկ սակայն չի լինում)Փայլում է նա, Բուրում է նա, Շնչում է նա՝Անտեղյակ իր ճառագումին աստվածային։Ոչինչ, ոչինչ այդ ծաղիկը չի իմանում այդ մասին,Ոչինչ, ոչինչ չգիտե։Գիտե լույսը,Որ նայում է վերեւից,Գիտե լեռը,Որ հսկում է աչալուրջ,Գիտե սիրտը,Որ վառվում է թերթերում,Գիտե հավքը,Որ շվաքի տակ է առնում ամռան տապին,Գիտե Աստված,Որ ամեն օր մարգարտաշող թերթիկներին վաղորդյանՑոլում է սուրբ նշխարները՝ մանանա...Ինձ այնպիսի ձեռք տուր, Աստված,Որ երբ պոկեմ այդ ծաղիկը,Այնպես շնչի իմ ափի մեջ,Որ թվա թե պոկված չէ դեռ։