Վայրկյանի մեջ
Վարդան Հակոբյան
Ինչպե՞ս նկարել վայրկյանը անցնող...Գուցե վերհիշե՞մ, Թե վայրկյանի մեջՔանի երգեր են լույս աշխարհ գալիս,Հրթիռը քանի պտույտ է գործումՇուրջը լուսնյակի,Քանի մանուկ է առաջին մաքուրԻր ճիչը խառնումՄայր հողի շաղո՜տ, շողո՛տ գույներին։Ես քո վայրկյանն եմ ուզում նկարել Այսօր, ժամանա՛կ,Ու նվեր տալ քեզ՝ դարիս անունից։-Միայն թե ների՛ր, ների՛ր, խնդրում եմ,Թե նկարի մեջ դու տեսնես եւ ինձ։Ես կամ իմ դարի ամեն վայրկյանում։