Մենարան Վարդան Հակոբյան

Վարդանանց բլուր

Վարդան Հակոբյան

Արցախյան մի զորամաս կռվել է Ավարայրում եւ դարձին հերոսաբար նահատակվել Եղեգնաձորում։ Հերոսների աճյուններն ամփոփող բլուրը հիմա կոչվում է Վարդանանց բլուր։Լեռը եկել ու կանգնել է մոտիկ,եւ հավաքում եմ ես իմ ձեռքերը,եւ իմ աչքերից ծուխ է դուրս գալիս,եւ իմ վերքերին ես լույս եմ ցանում,եւ չէի քնել, բայց արթնանում եմ։Տիարք, քարերին ասում են, ելեք,եւ բլուրն ինքը իրեն բացում է,եւ երկինքն իրեն հանում է հողից,եւ հողում թաղված խաչը ելնում է,եւ ոտք է բռնում ճամփան Արցախա։Շարականվում է գետը Եղեգիք,եւ վանքի զանգը Այբբենարան է,եւ աղեղները պրկվում են նորից,եւ ձեռքի թրում Թարթառն է շողում,եւ ձին կարմիր է, Վարդանը՝ կարմիր։Դարձը ճամփի հետ մաքառող տուն էր,եւ ամեն թուփ - քար՝ զինվոր, Եղիշե,եւ Խաչենն ի վար Տղմուտն է հոսում,եւ... հողից ելնող, ծլող հերոսներ,եւ Աստված մեկը հազար է անում։Լեռը եկել ու կանգնել է մոտիկ,եւ հավաքում եմ ես իմ ձեռքերը,եւ իմ աչքերից բոց է դուրս գալիս,եւ իմ վերքերին ես հող եմ ցանում,եւ չէի քնել, բայց արթնանում եմ։