Մենարան Վարդան Հակոբյան

Վերաճանապարհներ

Վարդան Հակոբյան

Ականջս տանում է քամին. «Մի հիշիր անցյալդ ու,մանավանդ, ներկադ, ուր դու տխուր ես, հիշիր ապագան,որտեղ դու ուրախ ես լինելու»։ Լիրբ։ Ասում եմ։ Լիրբ։Ցավը, որսի շան նման,մեզ գտնում է՝ երկինքըանընդհատ հոտոտելով։Եղանակի փոփոխությունը հավքն զգում է փետուրներով,ծաղիկն զգում է թերթիկներով,քարափն զգում է մողեսի վազքով,ճիշտ այնպես, ինչպես ձուկն է ջրի համը զգում մաշկով։Գաղտնորեն անպարզ երկինք։ Բոլոր ծնունդներըվերածնունդներ են սովորական, բոլոր ճանապարհներըսովորականից սովորական վերաճանապարհներ։Կնանիք միշտ հավաքվում են մի պահի շուրջ, որը,իրենց կարծիքով, թվում է՝ դեռ կորսված չէ։ Թերա-սածությունով տառապում է ամեն ինչ։ Երեխաները«տնակ-տնակ» են խաղում, արքաները՝ «երկիր-երկիր», եւբոլոր չխաղացողներն ակամա դառնում են տիկնիկներ։Համառոտ հայացք։ Իսկ այգում ծաղկածծիրանուհիներն ամեն օր ընդառաջ են գնումՍողոմոն Թեհլերյանին՝ նրա աջը համբուրելու։ Քայլերըբացում են աչքերի ու նրանց տեսածի անհամաձայնությունը։Հիշողությունը ինձ ընդառաջ է գալիս ապագայից, եւթեեւ ես միայն մեկով եմ գնում, բայց աշխարհիբոլոր ճանապարհները մեծապես վերաբերում են ինձ։