Մենարան Վարդան Հակոբյան

Վերապրում

Վարդան Հակոբյան

Ես հիմա քեզ տեսնում եմ պատկերներովվերապրումիեւ ոչինչ չեմ ասում քեզ,որովհետեւ վերապրելը ինչ էլ որ լինի ապրել չի ամենեւին,որովհետեւ վերապրելը ապրելու մի ձեւն է միայնեւ որովհետեւ մեկ է արդեն՝ ասեմ թե չասեմ,բառերը թափվում են խոտերի պես,ծաղիկների պես, տերեւների պես ու ձյունի,մազերիդ մեջ ոսկեարեւ եւ ուսերիդ քնարավուն,գետնինմնում են նրանց հատիկ-հատիկ փշուրներըու դու գնում ես կոխկրտելով,ոչնչացնելովու ոչինչ անել հնարավոր չէ,քանի որ դու չես լսում արդեն, երբ լսում ես,քանի որ դու չես գալիս արդեն, երբ գալիս ես,քանի որ դու արդեն հեռանում ես, երբ հեռանում ես։Արդեն։Եվ ես աշնան հեգնանքի մեջ մենակ եմ անասելիեւ սպանված եմ ես դիտավորյալ...Երկարիր իմ արյունով ծիծաղողմատիկդ սիրունիկու թող արյանս հետքըվառվի ծաղկի պես կարմիրՑից քարի ճակատին,ուր ոչ ոք չի կարող այն կոխկրտել այլեւս։