Մենարան Վարդան Հակոբյան

Տառը

Վարդան Հակոբյան

Լինի-չլինի, ամեն մի քարի մի տառ կլինի,տառը այդ ունի կենսագրություն, ունի թիվ, անուն,ժամանակների երկինքն է նրա խորքերում անհուն՝որպես լեռների անխառն կապույտ-ոգեղեն գինի։Փորձիր դու հիշել. անշուշտ, քո սիրած երգերից մեկըսկսվում է այդ քարին կյանք տված մի հատիկ տառով.իսկ երբ տառերը աճում են ծառ-ծառ, թավիշ անտառովսահում-անցնում է ցողի փոխարկված դարերի մեգը։Հարատեւում է տառը մեր սրտում, դառնում պատմություն,տառը չի թողնում, որ մեռնի քարը գալիք դարերում.մենք ամենաթանկ խոսքը մեր սրտի-քարին ենք գրում,քարը հաց է սուրբ, քանքար է քարը, սիրտ ու հարություն...Լինի-չլինի, մի տառ կլինի ամեն մի քարի,մեր չծերացող արյան խորհուրդն է քարը, բարեկամ,հավատա՛ դու միշտ, երբ հայն է երդվում՝ այս քարը վկա,ձեռքը դնելով մի քարի՝ որպես հացի նշխարի...Լինի-չլինի, մի տառ կլինի ամեն մի քարի...