Տողեր՝ իմ կենսագրականից
Վարդան Հակոբյան
Հնամաշ մի կառք, ոչ տանելի ճանապարհներով, գիշեր-ցերեկ քաշում է իմեռաձին։Ձիերի մասին։Մեկը նա է, որովսկսվում է երեքը։Մեկը նա է, որովթիվն ընթացք է վերցնում։Մեկը նա է, որովերեքն է լրանում։Ձիերն անուններ ձեռք են բերել ճանապարհին։ Մեկի անունը Հիշողություն է, որ ացյալումթողած արգելակներն անծանոթ չթվան՝ եթե հանդիպեն ապագայում։ Մեկի անունը Համառություն է, որ ճանապարհիխոչընդոտներն ու քաղցր ելեւէջները ետ չհամոզեն։ Մեկի անունը թեեւ Երազ է, բայց իմ անունով եմշատ հաճախ կանչում նրան, որ ինձ հանկարծ չմոռանամ։Ոչ տանելի ճանապարհ, հնամաշ մի կառք, գիշեր-ցերեկ քաշում է իմ եռաձին։Հ.Գ.Մոռացա ասել. ձին, որի ճակատին երկնագույն նշան կա՝ ամենածանրաքարշն է, կենտրոնից է քայլում։ Ձին, որի ճակատին նարնջագույն նշան կա՝ քայլում է աջից, որ ճամփան ինքն իրենից դուրս չգա։ Ձին, որի ճակատին սերն է՝ վարդագույն նշան, հասկանալի է, ձախից է քայլում։ Նրանց ոտնաձայները իմ սրտի զարկերն են։ Իսկ վտանգի դեպքում՝ գետինը դոփում ու խրխինջում ենք բոլորս միասին։Ճանապարհը երկրի, երգի, ձիերի եւ իմ կենսագրությունն է: